|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարար Գալանտին, հայտնել են կառավարության ղեկավարի գրասենյակից:
Վարչապետը հստակեցրել է, որ աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին, քանի որ նրանց միջև վստահությունը վերջին ամիսներին ճաքեր է տվել:
Նեթանյահուն հայտարարել է, որ որոշում է կայացրել արտաքին գործերի նախարար Իսրայել Կացին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում: Նա նաեւ հայտնել է, որ առանց պորտֆելի նախարար Գիդեոն Սաարին առաջարկել է զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը։