|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը Իսլամական Հանրապետության տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «անհրաժեշտ պահին և համապատասխան ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։
«Իսլամական Հանրապետությունն անպայման կպատասխանի իսրայելական ագրեսիային անհրաժեշտ պահին և համապատասխան ձևով», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է պաշտոնյան և հավելել.«Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց չենք ցանկանում ընդլայնել այն, քանի որ այս պահին մենք ապացուցել ենք զսպելու մեր կարողությունները: