|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը պետք է հասկանա, որ Թայվանին զենք մատակարարելը չափազանց լուրջ հետեւանքներ կունենա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը՝ մեկնաբանելով կղզի մոտ 2 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան զենքի հնարավոր մատակարարումների մասին հաղորդագրությունները:
«Թայվանի խնդիրը Չինաստանի հիմնական շահերից ամենակարևորն է, և դա չին-ամերիկյան հարաբերությունների առաջին կարմիր գիծն է, որը չի կարելի հատել», - ասել է նա: «Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին իսկապես հասկանալ Թայվանին զինելու լուրջ հետևանքները և ինչ կլինի, եթե նա ինքնուրույն խնդիրներ փնտրի»: Վաշինգտոնը «չպետք է շարունակի սխալ ճանապարհը», - հավելել է պաշտոնյան:
Ըստ Չժան Սյաոգանգի՝ «ԱՄՆ-ն ծծում է թայվանցիների արյունը՝ սեփական ռազմաարդյունաբերական համալիրը պարարտացնելու համար»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պաշտպանության նախարարության Անվտանգության համագործակցության գործակալությունը, Պետդեպարտամենտը հավանություն է տվել NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի և ռադիոտեղորոշիչ կայանների հնարավոր վաճառքին Թայվանին գրեթե 2 միլիարդ դոլարով։