|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է պոլիտեխնիկական, ագրարային և շինարարության համալսարանների դասախոսների և ուսանողների հետ: Անդրադառնալով այն հարցին, թե ակադեմիական քաղաքի գաղափարի իրագործումից հետո համալսարանների ներկայիս շինությունները ինչ նպատակով են օգտագործվելու, Փաշինյանը նշել է. Երևան քաղաքի կենտրոնը այսօր կոմերցիոն մեծ գրավչություն ունեցող ներուժ ունի: Ես հույս ունեմ, որ Երևան քաղաքի կենտրոնի կոմերցիոն գրավչությունը գնալով կմեծանա: Մեր տրամաբանությունն այն է, որ, օրինակ, այդ շենքերը կարող են տրվել վարձով ամենատարբեր նպատակների համար: Օրինակ, կներեք, շատ են ասում, որ որևէ տեղ կարող է հյուրանոց դառնալ: Ես ասում եմ, իսկ հյուրանոցը ինչ վատ բան է: