|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 23-ի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը նշեց՝ օրինագծով առաջարկվում է ծառայության պետի և պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն՝ օրենքով ծառայության ծառայողների համար նախատեսված դեպքերում և կարգով: