|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նիստը մեկնարկեց փոխադարձ մեղադրանքներով։ Ալեն Սիմոնյանը կրկին ՀՅԴ-ին մեղադրեց տարիներ առաջ Վարչատարածքային բաժանման մասին օրենքին կողմ քվեարկելու և Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մեջ, ինչին ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանը նրան ստախոս անվանեց՝ կոչ անելով չիմացածը ստով չծածկել։
«Հենց նոր դուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով »,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Նշենք , որ ԱԺ-ն քննարկում էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» նախագծի՝ օրակարգ ընդգրկելու վեաբերյալ հարցը։