|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ն երբեք չի կապել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրումը Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովի՝ COP29-ի անցկացման հետ։ ԱՄՆ-ն դեռ ամիսներ առաջ ցանկանում էր խաղաղության պայմանագրի կնքում երկու երկրների միջև։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք երբեք չենք կապել պայմանագիրը COP-ի հետ: Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ և պնդում էինք, որ խաղաղության պայմանագիր կնքվի, հույս ունեինք դա հասցնել վերջնագծին։ Սակայն դա պետք է որոշեն երկու կողմերը, ոչ թե Միացյալ Նահանգները», - ասել է Միլլերը։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը Բաքվում կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։