|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելգիայի նոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոյի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «տարօրինակ» է անվանել Հայաստանի առաջարկը՝ կտրված ձևով խաղաղ համաձայնագիր ստորագրելու, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ, ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է այս ամիս խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով, Երևանը հրավիրում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցվել է 7 շարունակել աշխատանքը մնացած բոլոր հարցերի շուրջ։
«Հանդիպմանը Ալիևը նշել է, որ, ցավոք, հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը (հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար - խմբ.) Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը հավասար արժեք ունեն և չեն կարող առանձնացվել։
Նա հավելել է, որ լիովին անիրատեսական է համարում Հայաստանի կառավարության «տարօրինակ» առաջարկը՝ համաձայնագիրը կրճատված ստորագրել::