|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին ու ընտանիքի անդամներին հոկտեմբերի 15-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Այս մասին հայտնում է «Հետք»-ն ու մանրամասնում, որ նրանց գույքի նկատմամբ իրականացվել է ուսումնասիրություն, հետևաբար հրավիրում են գործի նյութերին ծանոթանալու:
Սարգիս Ղարաքեշիշյանից բացի դատախազություն են հրավիրվել կինը՝ Անահիտ Մկրտչյանը, զավակները՝ Ռիմա, Դավիթ և Արման Ղարաքեշիշյանները, հարսը՝ Քրիստինե Մելիքսեթյանը:
Այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի հրապարակում, թե նրանցից ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանությունն այն է, որ վերջիններս ապացույցներ, դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեն, ինչը կարող է փոփոխություն առաջացնել բռնագանձման ենթակա ենթադրյալ ապօրինի գույքի ցանկում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։