|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ շուրջ 100 հրթիռ է արձակվել մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսում` ներառյալ ամբողջ Գալիլեայի, Հայֆայի ծոցի շրջանները և Իզրեելի հովիտը:
«Երկու համազարկի արդյունքում արձանագրվել է Լիբանանի տարածքից դեպի Իսրայել արձակված շուրջ 20 և 80 արկ։ Դրանց մի մասը որսացել են։ Հայտնաբերվել են նաև ընկած արկեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տուժածների մասին տվյալներ չկան։