|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Շատ միամիտ պետք էր լինել չհասկանալու համար, որ իր հայտարարությունը․ «Արցախը Հայաստան է, և վերջ», իր կառավարության անդամների հայտարարությունները՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», հուլիսյան բախումներն ու այդ շոուն Ադրբեջանը չէր կարող չօգտագորել Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար։ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բխում է հայոց պետականության և ի սփյուռս աշխարհի հայության շահերից։ Ուստի, Փաշինյանը պետք է հեռանա, և իր դեմ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի», - այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը Դատախազության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում