|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
90 տարեկան հասակում մահացել է մուլտիպլիկատոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարինա Ոսկանյանցը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Սոյուզմուլտֆիլմի» գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը։
Ոսկանյանցը 32 տարի՝ 1959-1991 թվականներին, «Սոյուզմուլտֆիլմում» աշխատել է որպես մուլտիպլիկատոր, որից հետո շարունակել է համագործակցել ստուդիայի հետ։
Կապկովը նշել է, որ Ոսկանյանցը հիմնականում մասնագիտացել է պարային տեսարաններում։ Նա «Սոյուզմուլֆիլմում» իր կարիերայի պսակը համարել է այն տեսարանը, երբ «Շչելկունչիկ» մուլտֆիլմում (1973 թվական) Մաշան ցախավելով պարում է տոնածառի շուրջ:
Նա աշխատել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի վրա, այդ թվում՝ «Բրեմենյան երաժիշտներ», «Մատնաչափիչ», «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Երրորդ մոլորակի գաղտնիքը», «Կար-չկար մի շուն», «Կախարդական մատանին», «Լոլո պինգվինի արկածները» և այլն։