|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ստորագրել է օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը, որից մեկ օր առաջ հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել է դա անել, գրում է РИА Новости-ն։
«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ ես ստորագրում եմ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվեց ստորագրել»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել էր ստորագրել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը: