|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աժ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Երբ ձեր կառավարությունը նոր էր ձևավորվել դուք խոստանում էիք որևէ հարց ժողովրդի թիկունքի հետևում չլուծել և ցանկացած հարց քննարկել ժողովրդի հետ։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանը մի գործընթաց են սկսել, որը դուք կոչում եք խաղաղության գործընթաց։ Կոչ եք անում Ադրբեջանին շրջանառվող փաստաթուղթը, որը գաղտնի է պահվում ընդդիմությունից և հասարակությունից, այդ փաստաթղթից ծաղկաքաղ անել և այդ փաստաթուղթը ստորագրել, ճիշտ չէր լինի արդյոք նախապես այդ 13 համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, պարզել արդյոք հասարակությունը համաձայն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը։ Գոնե հիմա այդ 13 կետերի բովանդակությունը ներկայացրեք», նշեց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։