|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի արտաքին գործերի նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին անցանկալի անձ է հայտարարել և արգելել է նրա մուտքը երկիր: Այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախօրեին Անտոնիո Գուտերեշը Իսրայելի դեմ Իրանի հարձակման ֆոնին հանդես է եկել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման դատապարտմամբ և հրադադարի կոչ է արել:
«Իսրայելի արտաքին գործերի նախարար Կացն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսրայելում՝ արգելելով նրա մուտքը երկիր: Այս որոշումը կայացվել է հաշվի առնելով Գուտերեշի արձագանքը Իսրայելի վրա Իրանի հարձակմանը, երբ նա միանշանակ չի դատապարտել այդ լուրջ ագրեսիան»,- ասվում է հայտարարության մեջ։