|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի կառավարությունն իր ցավակցությունն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան քայլեր կձեռնարկի Բեյրութում «Հեզբոլլահի» ստորգետնյա շտաբին իսրայելական ավիահարվածից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է ТАСС-ը։
«Իրանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի սիոնիստների վերջին հանցագործության կապակցությամբ և միշտ կլինի Լիբանանի ժողովրդի և «դիմադրության առանցքի» կողքին», - ասել է Իրանի նախագահ
Փեզեշքիանը ցավակցություն է հայտնել հարվածի հետևանքով բոլոր զոհվածների և վիրավորների ընտանիքներին և տեղի ունեցածը համարել ռազմական հանցագործություն, որը «ևս մեկ անգամ բացահայտեց այս ռեժիմի ահաբեկչական էությունը»: