|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ է նշանակվել ՀՀ Արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ հանձնաժողովի անդամ էր արդարադատության փոխնախարար Մկրտչյանը, ով սակայն այս տարվա ապրիլին ազատվել է պաշտոնից:
Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկել նոր անդամի, ով կներկայացնի արդարադատության նախարարությունը: