|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ագրարային համալսարանի աշխատակիցներ Դանիել Պետրոսյանը, Գվիդոն Մատինյանը, Պարույր էֆենդյանը օգոստոսի 16-ին դիմել էին ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանին՝ ռեկտորատի և գիտական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ անցկացնելու պահանջով: Պահանջը մինչ օրս մնացել է անարձագանք, և համալսարանի ղեկավարության կողմից երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու լուրերի վերաբերյալ որևէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել:
Աշխատակիցները, հաշվի առնելով համալսարանի ներկայիս ղեկավարության անգործությունը, օգոստոսի 30-ին դիմել էին համալսարանի կառավարման բարձրագույն մարմնի` հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանին և խորհրդի անդամներին անհապաղ նիստ հրավիրելու և հարցը քննարկելու առաջարկությամբ:
Սակայն Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ հոգաբարձուների խորհուրդը ևս Խոջոյանի գլխավորությամբ կոլեկտիվի առաջարկը թողել է անարձագանք: