|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 10-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Թիմի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 197 երկների մեջ վարկանիշով զբաղեցնում է 17-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 184 երկրների մեջ՝ 11-րդ տեղը: