|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյան սպանվել է Գազայի հատվածում իր տան վրա ավիահարվածի հետևանքով, գրում է Times of Israel թերթը։
«ՀԱՄԱՍ-ին առընթեր Գազայի լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի օդային հարձակման հետևանքով զոհվել է Գազայի հյուսիսում ներքին անվտանգության ղեկավարի տեղակալը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը գնդապետ Մուհամեդ Մուրսիի մասին է՝ նա իր երեք հարազատների հետ սպանվել է Ջեբալիա քաղաքի տան վրա հարձակման ժամանակ։