|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բուհերի միասնական քննություններից հետո, հաշվի առնելով ագրարային համալսարանի անմխիթար վիճակը, ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն էր տվել ագրարայինին 2 մասնագիտությունների՝ «Անասնաբուժություն» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն», գծով արհեստագործական ուսումնարաններից ու քոլեջներից առանց քննությունների ու առաջադիմությունը հաշվի առնելու ընդունել ուսանողներ: Ընդհանուր առմամբ հատկացվել էր 85 տեղ: Սակայն ինպես ցանկացած գործընթաց, այս մեկը նույնպես ագրարային համալսարանի ղեկավարությունը կազմակերպեց աննախադեպ:
Yerkir.am-ի տեղեկություններով 85 տեղից թափուր է մնացել 58-ը: Փաստաթղթերի ընդունման համար հատկացված էր 1 ամիս: Ռեկտորի պարտականությունները կատարող Հ. Զաքոյանը, օգտագործելով իր ողջ հմայքը, բոլոր միջոցներով փորձեց ներգրավել դիմորդներ, սակայն տապալեց նաև այս գործընթացը: Ի դեպ, երեկ Զաքոյանը հպարտությամբ խոսել է համալսարանի քոլեջների ընդունելության ձեռքբերումների մասին, երևի մոռանալով, որ ինքը ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ռեկտորի, այլ ոչ թե քոլեջի կամ ուսումնարանի տնօրենի պարտականությունները կատարող է: