|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։