|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն այցելության պահին ներկա չէր․ վարչապետին ուղեկցում էր քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։ Ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։ Ի դեպ, 2021-ից սկսած՝ Համբարձումյանն անհետանում է վարչապետի կամ այլ բարձրաստիճան անձանց այցելության պահին։
Մասիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ արձակուրդում է եղել․ «Մինչեւ իր գալն եմ արձակուրդ ձեւակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»։