|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երիտասարդաց միությունների անդամներին այցելեց Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը (Քյոխ):
Երիտասարդների համար մեծ պատիվ և ուրախություն էր հյուրընկալել հայրենիքի կյանքում անգնահատելի ավանդ ունեցող և նվիրյալ հայի:
Հյուրը երիտասարդներին պատմեց իր դեպի Աստված դառնալու ճանապարհի, իր կյանքում և առավելաբար ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին, հավելելով. «Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»:
Տիար Ջալավյանը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին: