|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ Այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր որոշել են չլքել Լիբանանը, պատրաստել արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր և պատրաստ լինել երկար ժամանակով թաքնվել անվտանգ վայրում», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։