|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Երկու օր առաջ նեռը հանդիպել էր Բերքաբերի ժողովրդին և դարձյալ պետության ամբողջ սահմանի կառուցվածքը, պետության գոյությունը դրել էր մի քանի գյուղացիների ուսերին, որպես պարտավորություն ու պատասխանատվություն։ Սա խաբություն է, երբ մարդն ամբողջ հայրենիքի գոյության պատասխանատվությունը դնում է մի քանի գյուղացիների ուսերին»,-Դավիթաշենումբակային հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ հաջորդն անկլավների հանձնումն է լինելու, հետո՝ Սյունիքը։
«Նեռը պետք է հեռանա մեր կյանքից, չարիքը պետք է հեռանա մեր կյանքից։ Բարիքը պետք է հաղթի, բարիքի ձգտող ժողովուրդը չի կարող չարիքի պաշտամունք ունենալ։ Էդ անպետք կուռքի մասին Սուրբ Գիրքն է խոսում, որ կուռքեր սարքեցիք մարդկանց կերպարանքներով կամ այլ տեսքով և սկսեցիք պաշտել։ Եվ դա չարիքի ամենամեծ արտահայտությունն է մեր կյանքում»,-ասաց Սրբազան Հայրը։