|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ներկայացնելու է Հայաստանը՝ սկսած օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open-ի մրցաշարից։ Էլինա Ավանեսյանն այդ մասին գրել է «Ինստագրամ»-ի իր էջում։
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ ես Հայաստանի քաղաքացիություն եմ ստացել և ներկայացնելու եմ Հայաստանը՝ սկսած երկուշաբթի մեկնարկող Cincinnati Open-ից։ Այս ճամփորդությունն անհավատալի էր, և ես ուրախ եմ իմ ունակությունները լավագույնս ցույց տալու ու իմ նախնիների հայրենիքը ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին անմնացորդ աջակցության համար»,-գրել է Ավանեսյանը։