|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հույս է հայտնել, որ Իրանի իշխանությունները չեն սրի իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության առիթով։ Նրա խոսքն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Դելավեր նահանգում լրագրողները հարցրել են պետության ղեկավարի կարծիքն այն մասին, թե արդյոք Թեհրանը կհրաժարվի Հանիեի մահվան համար վրեժ լուծելու իր մտադրությունից: «Հույս ունեմ, որ այդպես կլինի, բայց ես չգիտեմ», – պատասխանել է Բայդենը:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին զգուշացրել էր, որ Թեհրանում Հանիեի սպանությունից հետո Իրանը ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերի Իսրայելի նկատմամբ։