|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստվում է արդեն վաղուց, մնում է միայն դիվանագիտական խողովակներով համաձայնեցնել աշխատանքային այցի ժամկետները: Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, արդեն բավական վաղուց է նախապատրաստվում այդ ուղևորությունը։ Մենք իսկապես շատ հարցեր ունենք օրակարգում։ Մնում է, ըստ էության, դիվանագիտական խողովակներով համաձայնեցնել ժամկետները»,-ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի ամսաթիվը դեռ որոշված չէ: Նա նշել էր, որ մշտական կապի մեջ է ռուս գործընկերոջ հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հաստատել էր, որ նախագահներն անձնական հանդիպումների բացակայությունը փոխհատուցում են բավականին հաճախակի հեռախոսազրույցներով: