|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով։ Հանձնարարվել է ՔՊ-ական համայնքապետերին՝ մեծ շուքով նշել իրենց համայնքների տոնը, մարդկանց ուրախացնել: Անցած շաբաթ Թալինում Տավրոս Սափեյանն է մեծ տոնախմբություն կազմակերպել:
«Է՛լ ուլ, է՛լ ոչխար, է՛լ խոզ, ինչ ասես՝ չէին մորթել․ ստամոքսի խանգարում ստացանք»,- կատակեց ՔՊ-ականը։ Խնջույքին մասնակցել են տեղի բնակիչները, կուսակցությունից ներկայացուցիչներ, պատգամավորներ: Բացօթյա միջոցառումից հետո էլ Սափեյանը տեղի ռեստորաններից մեկում է խնջույքը շարունակել:
Այս շաբաթ էլ Հրազդանի օրն են նշելու․ համայնքապետ Սեւակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ասում են, ոչ պակաս ճոխ պատրաստություն է տեսել եւ պատրաստվում է մեծ շուքով նշել քաղաքի 63-րդ տարեդարձը»: