|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Եթովպիայի Գոֆա գոտում ավերիչ սողանքների զոհերի ընտանիքներին։ Այս դժվարին պահին Հայաստանը համերաշխ է Եթովպիայի կառավարության և ժողովրդի հետ և շուտափույթ ապաքինում է մաղթում տուժածներին», - իր գրառման մեջ նշել է ԱԳ նախարարությունը։