|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը և պաշտոնատար այլ անձինք։