|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բոլոր այն դատավորները, ովքեր կարծում են, թե իշխանությանը ծառայություններ մատուցելով և նրանց պատվերներն անշեղորեն կատարելով ինդուլգենցիա են ստանալու, թող հիշեն Աննա Դանիբեկյանին և ԲԴԽ որոշումը։ Տարոսը Ձեզ»։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ որոշելով դադարեցնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։
Ըստ ԲԴԽ-ի՝ Դանիբեկյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել պաշտոնաթող նախագահի վերաբերյալ քրեական գործերը քննելիս։