|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՔՊ-ականները շարունակում են բարելավել սեփական կենցաղային պայմանները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ով 2019 թ-ին հայտարարագրել էր միայն NISSAN X-TRAIL մարդատար ավտոմեքենա ու 2.8 մլն դրամ եկամուտ, 2023 թ-ին հայտարարագրել է FORD մակնիշի ավտոմեքենա, որը 2022 թ-ին ձեռք է բերել 4 մլն դրամով, ինչպես նաև 2023 թ-ին ձեռք բերած 30 մլն դրամ արժողությամբ առանձնատունը։
Տան ձեռքբերման համար նա ներգրավել է ավելի քան 25 մլն 809 հազար դրամ, սակայն նրա ընդհանուր վարկային պարտավորությունները հասնում են 38 մլն 800 հազար դրամը։
Նշենք նաև, որ նա տարվա ընթացքում ԱԺ-ից ստացած 10 մլն դրամ աշխատավարձի գերակշիռ մասը՝ 6 մլն դրամն ուղղել է հենց վարկերի մարմանը։