|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնում չի աշխատում հերթագրման ապարատը, որի պատճառով հերթեր են գոյանում՝ անհարմարություն պատճառելով քաղաքացիներին։ Հավելենք, որ մարդկանց գրանցում են թղթերի վրա նշելով, որպեսզի հետո զանգեն և կանչեն։
Հիշեցնենք՝ Yerkir.am-ն անդրադարձել էր նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությունում մշտական դարձած հերթերին։ Մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը հայտնել էր, որ անձնագրի փոփոխման համար առցանց հերթագրվել է, և իր հերթը հասնելու է մոտ 2 ամսից: Նաև հայտնի էր դարձել, որ անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնում մոտ մեկուկես տասնյակ պատուհաններից մշտապես աշխատում են 2-3-ը, իսկ մնացած պատուհաններում աշխատակիցները հիմնականում բացակայում են, իսկ եղած դեպքում էլ չեն սպասարկում և զբաղված են ինչ-որ այլ գործերով: