|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, կալանքը տվյալ դեպքում օգտագործվում է որպես պատժամիջոց»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ասաց քաղաքական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Նա հույս ունի, որ բանականությունն ու դատական համակարգի ներկայացուցիչների արդարադատության սկզբունքներին նվիրվածությունը պետք է գերակա դառնա։
«Համոզված եմ՝ Աշոտյանի խափանման միջոցը փոխելն ուղղակի արդիական խնդիր է, նույնիսկ դա պետք է իշխանություններին»,- ասաց Խոսրով Հարությունյանը։