|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բյարամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ևս մեկ անգամ վերահաստատել է Բաքվի հետ խաղաղության պայմանագիրն ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու Երևանի քաղաքական կամքը։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ինչպես հայտարարվել է, Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիրը՝ նպատակ ունենալով տևական խաղաղություն և կայունություն հաստատել Հարավային Կովկասում», - գրել է Արարատ Միրզոյանը։