|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է ․ Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավոր ձերբակալվեց` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Մոտ մեկ տասնյակ այլ անձինք՝ նույնպես: Մեղադրվում են պաշտոնի եւ պետական գնումների ոլորտում չարաշահումների համար: Անցած տարի էլ կալանավորվեց Ավինյանի մեկ այլ մտերիմ` փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը՝ առողջապահության ոլորտի չարաշահումների հետ կապված քրեական գործով: Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է, որ ոչ ոք պաշտպանված չէ` մի օր մեկի ընկերոջը, մյուսը օրը մեկ ուրիշի հարսին, երբեմն հենց բարձր պաշտոն զբաղեցնող անձին կարող են անսպասելի կալանավորել, գործ հարուցել` առանց լուրջ հիմքերի: Պարզապես վախը բռնելու եւ ցույց տալու համար, թե ով է երկրում «ասողը»: