|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 22-ին կայացել է ՀՅԴ Արցախի կառույցների ընդլայնված կազմով սեմինար-խորհրդաժողով՝ նվիրված Արցախի հետ կապված ներկա իրողություններին։
Խորհրդաժողովին զեկույցներով հանդես են եկել Լեռնիկ Հովհաննիսյանը (թեմա՝ «Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմից և 2023թ․ սեպտեմբերի 19-ից հետո»), Լենա Խաչատրյանը (թեմա՝ «Արցախցիների վերադարձի իրավունքը») և Տաթևիկ Աղաջանյանը (թեմա՝ «Արցախցիների բնակարանային ապահովման գործընթացի և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ»)։
Ներկաները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողներին և հանդես եկել թեմաների վերաբերյալ իրենց առաջարկներով ու դիտողություններով։