|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հունիսի 12-ն այն ջրբաժանն էր և մտորումների առիթը, որ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունի ձգտող և իր աթոռը պահպանելու կոչված փոքրիկ խումբ է, որը պատրաստ է գնալու ամեն ինչի»,- ընթացող ասուլիսի մեկնարկին ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Հունիսի 12-ի արձանագրումով պայքարի վերադասավորման փուլն ենք մտել, որն ավելի ներառական և ընդգրկուն է դառնալու, բովանդակությունը մնալու է նույնը․․․ Շարժումը շարունակվում է է՛լ ավելի մեծ թափով, ներքին կազմակերպչական վերադասավորումներով, որին շատ շուտով ականատես կլինեք, ինչպես նաև մասնակից»,-ասաց Սրբազանը՝ խոսելով նաև շարժման ընթացքում կալանավորումների, բռնաճնշումների, ոստիկանության գործողությունների մասին։