|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ իշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված 12 քաղաքացիների:
Ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում էր երկիրը հայրենադավ իշխանություններից փրկելու և մեր ժողովրդին արժանապատիվ կյանք վերադարձնելու մոտեցումը:
Ցավոք մեծ թվով քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված և շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների տեսակցելու հնարավորություն չկա. նրանց թվում ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանն է, ով իր անհաշտ բնավորության պատճառով մշտապես իշխանությունների թիրախում է»: