|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի շենքի դիմաց ցուցարարներին և լրագրողներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճից, որը հակասում է ժողովրդավարական սկզբունքների և մարդու հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի հռչակած հանձնառությանը:
«Հայաստանի հռչակած հանձնառությանը պետք է նշանակի խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքի պաշտպանություն, այլ ոչ թե բռնության և արյունահեղության միջոցով այլախոհության ճնշում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լեմկինի ինստիտուտը մտահոգիչ է համարում նաև այն փաստը, որ ՀՀ իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանդես են եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների:
«Ինչպես արդեն բազմիցս հայտարարել ենք, խոսքի և հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներն են և ներառական ու արդար հասարակության հիմնական սկզբունքները: Դրանք նաև Ցեղասպանության կանխարգելման կարևոր գործիքներ են, քանի որ այդ իրավունքները հնարավորություն են տալիս անհատներին և համայնքներին հանդես գալ անարդարության դեմ և պատասխանատվություն պահանջել իրենց կառավարություններից»։