|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․
««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս` Արմեն Աշոտյանին, ում այս հանցագործ իշխանությունն ուղիղ մեկ տարի փակի տակ է պահում:
Անօրինականությունն ու անբարոյականությունը որպես քաղաքական ուղենիշ ընդունած իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել:
Մարդկանց ամուր կամքի, պայքարելու, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և պաշտպանելու համար իշխանությունը նախ թշնամի է հայտարարում, ապա իրեն հպատակեցված կառույցների միջոցով զրկում ազատությունից:
Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների։
#37թիվ»: