|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարելի էր օգտագործել «մերկ» բառը, սակայն տվյալ դեպքում «չփլախն» ավելի հարմար է՝ Նիկոլի չեղած լեգիտիմությունը նկարագրելու համար։
Նիկոլ Փաշինյանն այժմ հենված է բացառապես երկու միավորի վրա՝ դրսի (արևմտաթուրքական շրջանակներ) և ներսի (ոստիկանություն)։ Վերջինիս մեջ կան տարբեր կատեգորիաներ՝ նորմալ ոստիկաններ (հիմնականում՝ շարքերում), «մուսռներ» և բարձրաստիճան խուլիգաններ։
Ոստիկաններին թիրախավորելիս այս տարանջատումը պետք է հաշվի առնել ու փորձել նորմալներին քաշել ժողովրդի կողմը։
Նիկոլը երկար չի կարող ոստիկանական «սվինների» վրա նստած կառավարել։ Քաղաքական ճգնաժամն ակնհայտ է և այդ ճգնաժամի հաղթահարման համար պետք է գտնվեն ողջամիտ քաղաքական լուծումներ, որոնց օրինակները մի շարք եվրոպական երկրներում ցույց են տալիս։ Ի դեպ, հարևան Վրաստանում էլ նույն ճանապարհով կգնան։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ