|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է ֆինանսական պարտավորություններ ունենալ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ԱԳՆ-ն նշել է, որ «ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»։
«Ի դեպ, սա միջազգային կազմակերպությունների համաշխարհային պրակտիկա է, որտեղ «ֆինանսական կարգապահությունը» պահպանվում է՝ անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը «կասեցնելու» կամ նույնիսկ դադարեցնելու ցանկությունից»,- եզրակացրել են գերատեսչությունում։