|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԻՆչպես հայտնել ենք, Բաղրամյան պողոտայում ոստիկանական շարքերը փակել են բազմահազարանոց երթի ճանապարհը: «Ոստիկանությունը հենց հիմա ապօրինությամբ է զբաղված»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Ի դեպ, Բագրատ Սրբազանը նախ զգուշացրեց` շարքերում բազմաթիվ սադրիչներ կան, զգոն է պետք լինել ու նրանց հեռացնել: «Որևէ ավելորդ բան թույլ չենք տալու մեզ, հուսանք, որ մեր դիմացը կանգնած մեր ոստիկաններն էլ իրենց թույլ չեն տալու, ճանապարհը հանգիստ կբացեն, մենք էլ կշարունակենք մեր խաղաղ երթը»,- հավելեց նա: Սակայն ոստիկանության ներկայացուցիչները սկսեցին հրել, ինչից հետո ծայրահեղ լարված իրավիճակ ստեղծվեց: