|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Ստեպռոկետ» ՍՊԸ-ի հետ, որով 30 շենքի համար տեխնիկական վիճակի հետազոտությունների եւ եզրակացության տրամադրման ծառայություն է ձեռք բերել։
Պայմանագրից տեղեկանում ենք, որ համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել այդ 30 շենքերի ընդհանուր վիճակը: Թե ուժեղ երկրաշարժերից հետո ինչ վիճակում են եղել դրանք, երբ են վերանորոգվել, ինչպիսի սեյսմակայունություն ունեն, պետք է բացահայտեր վտանգավոր ու վթարային տեղերի առկայությունը եւ այլն։ Պայմանագրի կնքումից ընդամենը 4 օր հետո ուժեղ ջրհեղեղը մեծ ավերածություններ պատճառեց Ալավերդի քաղաքին»: