|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50-130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Ամենաբարձրը գնահատվում են Ադրբեջանին անցնող տները, որոնք 2-ն են՝ Մհեր Սիմոնյանինն ու Խանում Թամրազյանինը։ Երկուսն էլ արդեն սկսել են քանդել իրենց տները։
Ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։
30-ից 20-ը համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները։
Ադրբեջանի տիրապետության տակ են անցնում նաև 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, մի քանի հա համայնքային հողեր։