|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր եկել է մեր պայքարը վերահաստատելու օրը։ Եվ մենք վերահաստատում ենք մեր պայքարը, վերահաստատում ենք Առաջին հանրապետության հիմնադիր հայրերի նպատակները։ Մեզանից պահանջվում է համախմբություն՝ համահայկական համախմբություն, ուժականություն, որ վերահաստատենք ու ասենք, որ Հայաստանի առաջին հանրապետությունը պատահականություն չէր, Հայաստանի ու Արցախի անկախությունը պատահականություն չէր և մենք վերակերտելու ենք մեր միացյալ երկրի, մեր միացյալ Հայաստանի անկախությունը։ Այս մասին Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։