|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է երկրի հյուսիս-արևմուտքում, հայտնում է Press TV պետական հեռուստաալիքը։
«Ըստ տեղեկությունների՝ նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիս-արևմուտքում»,- ասվում է Telegram հեռուստաալիքի հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ փրկարարական խմբերն այժմ փորձում են հասնել այն տարածք, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։
Ուղղաթիռում եղել են նախագահ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ, երբ այնտեղ խնդիրներ են առաջացել և հարկադրված եղել «կոշտ վայրէջք» կատարել Ադրբեջանին սահմանակից Ջուղայում:
Մինչ այդ նա սահմանին հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: